Հասարակություն 

Քիմի թիկնապահը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի. Ինչ կապ ունի նա Քիմի վրա կատարված հարձակման հետ

Փարիզում Քիմ Քարդաշյանի վրա տեղի ունեցած հարձակումից 10 շաբաթ առաջ վերջինիս թիկնապահ Պասկալ Դյուվեն հայտարարություն է տվել իր թիկնապահական ընկերության՝ ProtectSecurity-ի սնանկության մասին, հայտնում է Daily Mail-ը՝ հավելելով, որ Դյուվեի պարտքը գերազանցում է 1 միլիոն եվրոն:

Լրագրողները զերծ են մնում Քիմի թիկնապահին կատարվածի մեջ մեղադրելուց, սակայն կասկածելի են համարում այդ փաստը: Այս փաստին ավելացել է նաև այն, որ Դյուվեն սոցկայքերից հեռացրել է բոլոր լուսանկարները, գրառումները և այլն, որոնք վերաբերում են Քիմ Քարդաշյանին և վերջինիս ընտանիքին: Սակայն դա նա հնարավեր է՝ արվել է անվտանգության նկատառաւոմներից ելնելով:

Ինչ վերաբերում է այս ամենի նկատմամբ հենց Քիմի և նրա հարազատների վերաբերմունքին, ապա արտասահմանյան ԶԼՄ-ները պնդում են, որ Քարդաշյանները վստահում են Դյուվեին:

Հավելենք նաև, որ Քիմ Քարդաշյանի վրա հնարավոր հարձակվողների ավտոմեքենան հայտնվել է տեսախցիկների թիրախում և այս պահին ոստիկանությունը փնտրում է այդ մեքենան:

Նույն շարքից