2014թ.-ի ընթացքում Չինաստանում ահաբեկչության ու անջատողականության մեղադրանքով դատապարտվել է ավելի քան 700 մարդ:
Այդ մասին հայտնել են Չինաստանի գերագույն դատարանից, նշելով, որ երկրի իշխանությունները հետեւողական պայքար են ծավալել երկրում առկա ահաբեկիչների ու անջատողակաների նկատմամբ, որոնք սպառնալիք են դարձել երկրի անվտանգության համար:
Չինաստանում դատական իշխանությունների կողմից քննվել է նմանատիպ շուրջ 558 գործ:
Միաժամանակ Չինաստանն երկրում ծավալել է հակակոռուպցիոն լայնամասշտաբ գործողություններ, ինչ հետեւանքով ճաղերի հետեւում են հայտնվել բազմաթիվ չինովնիկներ ու զինվորականներ: