Հասարակություն 

Կա վարկած, որ Անի Հովհաննիսյանի գործով Ուրիխանյանի վերաբերյալ լուրջ բացահայտում է տեղի ունեցել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում Տիգրան Ուրիխանյանի՝ ԱԺ մանդատը վայր դնելու հայտարարության շուրջ։ Դրանցից մեկն այն է, որ նա ցանկանում է 2017թ. Աժ ընտրություններին ընդառաջ իր վրա ուշադրություն գրավել: Հատկապես, որ նա արդեն Ֆեյսբուքում սկսել է  մանդատը վայր չդնելու մասին հորդորներ հավաքելու գործընթաց։ Մեկ այլ վարկածի համաձայն «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով Ուրիխանյանի վերաբերյալ այնպիսի բացահայտում է տեղի ունեցել, որ պատգամավորը ցանկանում է այն քաղաքականացնելով իրեն գոնե հասարակության աչքում արդարացնելու փորձ անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից