Քաղաքական 

Գերմանիայում քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը

Գերմանիայի կառավարությունում քննարկում են Սիրիայի հարցի պատճառով Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցներ կիրառելու հարցը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Այդ պատժամիջոցների նպատակը լինելու է Սիրիայում ռուսական քաղաքականությունը փոխելը:

Հարկ է նշել, որ հակառուսական նոր պատժամիջոցների քննարկումը գտնվում է սկզբնական փուլում և դեռ հայտնի չէ, թե ինչ ճակատագիր կունենա:

Ամեն դեպքում ակնհայատ է, որ Եվրոպային դուր չի գալիս Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը, ուստի հավանական է, որ Մոսկվան շուտով ստիպված լինի ընդունել նոր հարված՝ տնտեսական պատժամիջոցների տեսքով:

Նույն շարքից