Վաշինգտնոնն ու Հավանան որոշում են ընդունել վերականգնել երկկողմ հեռախոսային կապը:
Այդ մասին հայտնել են Կուբայի արտգործնախարարությունից, նշելով, որ նախնական համաձայնություն ձեռք էր բերվել փետրվարի բանակցությունների արդյունքում:
2014 դեկտեմբերին երկու երկրների ղեկավարները հայտարարել էին երկկողմ հարաբերությունների նորմալացման ու դիվանագիտական ներկայացուցչությունների վերականգման մասին:
Այնուհետեւ տեղի էին ունեցել երկկողմ բանակցություններ, սակայն, ամերիկյան կողմը դեռեւս չի շտապում չեղյալ հայտարարել Կուբայի դեմ կիրառվող առեւտրական շրջափակումը: