Քաղաքական 

Կառավարությունը որոշեց Սուրիկ Խաչատրյանին ազատել Սյունիքի մարզպետի պաշտոնից. Պաշտոնական

Այսօր՝ հոկոտեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ կառավարությունը որոշում է Սուրիկ Խաչատրյանին, իր դիմումի համաձայն, ազատել Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Երբ Լոքյանը ներկայացնում էր, Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին կառավարության որոշման մասին, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի մասով կառավարության որոշումը նախ պետք է հաստատվի ՀՀ նախագահի կողմից, որից հետո միայն կքննարկվի Վահե Հակոբոյանի հարցը:

«Շտապում եք, պարոն Լոքյան»,-արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նույն շարքից