Հասարակություն 

Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության մասին միաձայն  բանաձև է ընդունել` հիշատակելով Թուրքիայի տարածքում  մեկուկես միլիոն հայի կյանք խլած կոտորածների հարյուրերորդ տարելիցը:

 

«Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի օրենսդիր մարմինը նշում է «20-րդ դարի առաջին Ցեղասպանության», որի զոհն է դարձել հայ ժողովուրդը,  հարյուրամյա տարելիցը, որը լրանում է այս տարվա ապրիլի 24-ին», - ասվում է բանաձևում:

 

Բացի այդ, Օրենսդիր մարմինը հայտարարել է, որ աջակցում է իրականացվող բոլոր միջոցառումներին, ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնում Ցեղասպանությունը վերապրածներին և զոհերի ժառանգներին և պայքարում է հանուն մարդկության դեմ կատարված այս հանցագործության հիշատակության, ճշմարտության և արդարության` «Ժողովուրդների միջև հարգանքի ու հանդուրժողականության օրվա» մասին օրենքով, որով հիշատակում է Հայոց ցեղասպանության զոհերին:

 

«Տարիներ շարունակ Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունը  աջակցության քաղաքականություն է պահպանել  Հայոց հարցի շուրջ», - մեկնաբանել է  Բուենոս Այրեսում Հարավային Ամերիկայի  Հայ ազգային խորհուրդի տնօրեն Կարոլինա Կարագյոզյանը:

 

Նույն շարքից