Հասարակություն 

Ում է մեղադրում Քիմ Քարդաշյանն իր հետ կատարվածի համար

Փարիզյան հյուրանոցում գողերի զոհ դարձած Քիմ Քարդաշյանը կարծում է, որ կատարվածի մեջ մեղավոր է հենց ինքը: Նա զղջացել է, որ սոցկայքերում ցուցադրել է իր զարդերը, հայտնում է Daily Mail-ը:

 People-ը, հղում անելով սեփական աղբյուրին, իր հերթին գրում է, թե Նյու Յորքում Քիմը հայտարարել է, որ  հանցագործության պատճառն իր կողմից 4,5 միլիոն դոլար արժողությամբ մատանին և զարդերը ցույց տալն է: Պարբերականը նաև գրում է, որ հանցագործությունը ստիպել է Քիմին մտածել այն մասին, թե ինչպես է ինքն ապրում և ինչով է զբաղվում:

Նույն շարքից