Հասարակություն 

Երևան է փախել՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ոչ սթափ վիճակում Ավետարանական եկեղեցու հովվին ծեծելուց հետո, երբ սթափվել է, Երևան է փախել՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու:

Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները Ակային ձերբակալել են Երևանում: Մեր տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի և ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել և հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել:

Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ: Նա նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր հետ քավորսանիկային հարաբերությունների մեջ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից