«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումն արդեն կայացրել է: Ենթադրվում է, որ ոստիկանապետի համապատասխան հրամանը առաջիկա օրերին կհրապարակվի:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե հերքում է այդ լուրերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում