Հասարակություն 

Ծառուկյանի հետ հանդիպողները մի մեքենայով են գնացել նրա տուն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին իսկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իր մի քանի կուսակիցների հետ:

Թեեւ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նման հանդիպում չի եղել, բայց, մեր տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը եւ Աբրահամ Մանուկյանն են մասնակցել այդ հանդիպմանը:

Ընդ որում, նրանք հնարավորինս աննկատ՝ մի մեքենայով են գնացել Գագիկ Ծառուկյանի մոտ, որ ուշադրություն չգրավեն: Քննարկվել է Ծառուկյանին քաղաքականություն եւ ԲՀԿ վերադարձնելու մեկնարկը տալու հարցը: Հատկանշական է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Ազգային ժողովի նիստերից տեւական ժամանակ բացակայած Աբրահամ Մանուկյանը, որը ըստ մամուլի հրապարակումների, տարեսկզբին խոշոր գումար էր վերցրել ԲՀԿ-ից ու անհետացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից