Հասարակություն 

Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում մարտի երկրորդ կեսին

Մարտի առաջին տանօրյակում Հայաստանում օդի ջերմաստիճանը 7-8 աստիճանով նորմայից բարձր էր, սակայն ամսվա երկրորդ կեսն ավելի ցուրտ կլինի, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԻՆ Հայհիդրոմետծառայության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:



Նրա խոսքերով` առաջիկա երկու օրերին կպահպանվի համեմատաբար բարձր ջերմային ֆոնը, որը նախօրեին Արարատյան դաշտավայրում հասավ իր առավելագույնին` 18-19 աստիճան տաքության։  

 

«Այսօր և վաղը ջերմաստիճանն արդեն 15 աստիճանը չի գերազանցի, իսկ Արարատյան դաշտում կլինի մի փոքր նվազում` մինչև 14 աստիճան։ Մարտի 16-ից սկսած Հայաստանի շատ շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 16-17-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով»- ասաց Պետրոսյանը։



Նա նշեց, որ անցյալ գիշեր արդեն մի շարք շրջաններում արձանագրվել են տեղումներ` ձնախառն անձրևի տեսքով։

 

 

Նույն շարքից