Գերմանրայում քննարկվում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը: Այս տեղեկությունը Süddeutsche Zeitung-ի հետ հարցազրույցի ժամանակ հաստատել է Բունդեսթագի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռատգենը:
Պատգամավորի խոսքերով, Հալեպում այս օրերին ծավալված գործողությունները ռազմական հանցագործություն են:
Ռատգենը նշել է, որ պատժամիջոցների հետևանքները Ռուսաստանը միանգամից չի զգա, սակայն ավլի ուշ դրանք կազդեն Մոսկվայի քաղաքականության վրա: Գերմանացին նաև քննադատել է Եվրամիության մյուս երկրներին, որոնք հրաժարվում են իրարն իրենց անուներով կոչել և վախենում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից: