Հասարակություն 

Հնդկաստանում հարսնացուն հեռացել է հարսանիքից, քանի որ փեսացուն չի կարողացել լուծել հասարակ հավասարումը

Հնդկաստանում հարսանեկան արարողության ժամանակ տեղի է ունեցել զվարճալի միջադեպ. հարսնացուն հեռացել է սեփական հարսանիքից այն բանից հետո, երբ փեսացուն չի կարողացել լուծել թվաբանական հասարակ հավասարումը։



Աղջիկը ապագա ամուսնուն խնդրել է 15-ին գումարել 6, սակայն երիտասարդը 17 է ստացել: Այդ ժամանակ հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ նրա հետ՝ հայտարարելով, որ նա խաբել է իրեն կրթության հարցում:



Դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին՝ Ռասուլաբադ գյուղակում: Տեղի ոստիկանությունում լրագրողներին պատմել են, որ փեսացուի հարազատները փորձել են վերադարձնել փախած հարսնացուին, սակայն նրանց ջանքերը ապարդյուն են եղել:



«Փեսացուի ընտանիքը մեզ շփոթության մեջ է գցել նրա վատ կրթության հաշվով: Անգամ առաջին դասարանցին կարող է լուծել նման հավասարումը»,- ասել է հարսնացուի հայրը:



Երկու ընտանիքների միջև ծագած կոնֆլիկտին ստիպված են եղել միջամտել ոստիկանները։ Արդյունքում երկու կողմերը միմյանց են վերադարձրել հարսանեկան նվերները՝ հայտնում է Associated Press-ը:

Նույն շարքից