Ադրբեջանը չի ընդունում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին հայտարարությունն այն մասին, որ Երևանն ու Բաքուն պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովին:
Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ դեռ չկան այն պայմանները, որոնք անհրաժեշտ են հակամարտության կարգավորման համար: Նրա խոսքերով, դրա պատճառը գոյություն ունեցող լարվածությունն է, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստ չլինելը:
Մամդովի խոսքերով, այդ հայտարարությունը մտորելու առիթ է տալիս և ամերիկյան կողմը պետք է բացատրություններ տա:
Ադրեջանցի պաշտոնյան նաև զերծ չի մնացել ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրելուց՝ նշելով, որ այդ կառույցն արդեն երկար տարիներ չի կարողանում կարգավորել հակամարտությունը