Հասարակություն 

Ըստ հաղորդման՝ Կուտական համայնքի ղեկավարի թեկնածուն իր օգտին քվեարկելու համար կաշառք է տվել

analitik.am

Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ն հայտնել է նույն համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից վերջինիս օգտին կողմ քվեարկելու համար իրեն՝ որպես ընտրողի, անձամբ դրամ տրամադրելու եղանակով կաշառք տալու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19:25-ի սահմաններում, ինքը հանդիպել է հիշյալ համայնքի ղեկավարի թեկնածուի հետ, ով իրեն 20 հազ. ՀՀ դրամ գումար է տվել՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ իր օգտին քվեարկելու համար:

Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից