Քաղաքականություն 

Նախագահը ստորագրել է նախարարությունների անվանափոխության մասին հրամանագրերը

analitik.am

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին մասի 9-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 20-ի «Ա. Մանուկյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակելու մասին» ՆՀ-1039-Ա հրամանագրում «էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին մասի 16-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 20-ի «Վ. Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար նշանակելու մասին» ՆՀ-1041-Ա հրամանագրում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին մասի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի «Ս. Կարայանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին» ՆՀ-1055-Ա հրամանագրում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով:

Նույն շարքից