Հասարակություն 

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են եվրոպական տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն առնչվող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ատյաններում Արցախի, նրա կյանքի և պետականաշինության մասին իրական պատկերի ներկայացման հարցերին:

 

Նույն շարքից