ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վայրի մոտակայքում` Մոսկվա գետի հատակին, երկու ատրճանակ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով, որն էլ վկայակոչում է իրազեկ աղբյուրը:
«Բալիստի փորձաքննությունը ցույց է տվել, որ առաջին զենքը սպանության գործիք չի հանդիսանում, երկրորդ ատրճանակի փորձաքննության արդյունքները դեռևս պատրաստ չեն», - հաղորդել է աղբյուրը:
Նրա խոսքով` սուզորդներն ամեն օր ուսումնասիրում են գետի հատակը Մեծ Զամոսկվորեցկի կամրջի շրջակայքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապաշտպանից ստորագրություն են վերցրել Նեմցովի սպանության գործով տվյալները չտարածելու համար: