Հասարակություն 

Տարոն Մարգարյանի հրավերով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երևանի քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության նոր սկիզբ կդրվի:
Անն Իդալգոն էլ իր հերթին նախ շնորհավորել է Երևանի գալիք տոնն ու նշել է, որ Փարիզի կողմից նույնպես կարևորվում է Երևանի հետ համագործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ:

Նույն շարքից