ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն իր մրցակից Դոնալդ Թրամփին հաղթել է բանավեճերի նաև երկրորդ ռաունդում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով բլից-հարցման արդյունքներին, որն անց է կացրել է ORG ընկերության հետ համատեղ:
Քլինթոնին հաղթող համարել է հարցման մասնակիցների 57 տոկոսը, իսկ Թրամփին՝ 34: Ընդ որում, հարցման մասնակիցների 63 տոկոսն ասել է, որ Հանրապետական թեկնածուն այս անգամ ավելի լավ է հանդես եկել, քան նախորդ ռաունդի ժամանակ:
Հավելենք, որ բանավեճի հերթական ռաունդն անց է կացվել Սենտ Լուիսի համալսարանում հոկտեմբերի 9-ին: