Հասարակություն 

Պայթյուն շվեդական Մալմյո քաղաքում

Այս գիշեր շվեդական Մալմյո քաղաքի կենտրոնում գտնվող «Բաբել» գիշերային ակումբի մոտ ինքնաշետն ռումբ է պայթել, հայտնում է  Sydsvenskan-ը:

Թերթի տեղեկություններով, ռումբը տեղադրված է եղել շինության մուտքի մոտ: Այդ պահին ակումբն արդեն փակ է եղել: Միջադեպի արդյունքում մարդիկ չեն տուժել, իսկ ահա ակումբը լուրջ վնասվել է:

Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները: Կատարվածի պատասխանատվությունը որևէ մեկը չի ստանձնել:

Նույն շարքից