Հասարակություն 

Galaxy Note 7-ի արտադրությունը դադարեցվել է

Հարավկորեական Samsung Electronics Co. ընկերությունը ժամանակվորապես դադարեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը, հայտնում է  The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ սմարթֆոնի վաճառքի մեկնարկը տրվեց օգոստոսի 19-ին, սակայն արդեն սեպտեմբերին վաճառքը դադարեցվեց և ետ կանչվեցին միլիոնավոր գաջեթներ, քանի որ դրանց մարտկոցների մոտ խնդիրներ ի հայտ եկան, որոնք հանգեցնում էին սարքի վառվելուն:

Հոկտեմբերի 1-ին հարավկորեական ընկերությունը Galaxy Note 7-ի վաճառքը դադարեցրել էր նաև հայրենական շուկայում: Ընկերությունը հայտարարել է, որ կլուծի ի հայտ եկած խնդիրները:

Նույն շարքից