ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան հրաժարվել է ամուսնու հետ երևալ տեսախցիկների առաջ, որպեսզի Թրամփի կողմից կանանց մասին արված հայտարարություններին հաջորդած սկանդալը հնարավորինս շուտ հարթվի, այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ավելի վաղ Մելանյան ամուսնու խոսքերը վիրավորական էր համարել և հույս էր հայտնել, որ ընտրողները կկարողանան ներել վերջինիս:
Օրեր առաջ մի ձայնագրություն էր հայտնվել,որն արվել է 2005 թվականին: Ձայնագրության մեջ Դոնալդ Թրամփը, մեղմ ասած, ոչ լավ արտահայտություններ է անում կանանց հասցեին: Միլիարդատերն արդեն ներողություն է հայցել, սակայն դեռ շարունակում է մնալ քննադատությունների թիրախում: