Հայիթիում «Մեթյու» փոթորիկի զոհերի թիվը հասել է հազարի: Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները: Ավելի վաղ հայտնվում էր 842 զոհի մասին:
Նշենք, որ «Մեթյու» փոթորիկը վերջին տասնամյակում Կարիբյան ավազանի ամենահզոր փոթորիկն էր, որի ընթացքում քամու արագությունը գերազանցել է 230 կմ/ժ-ը: