Րոպեներ առաջ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Մամիկոն Ասլանյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետ: Ասլանյանը ստացավ 19 ձայն, իսկ Լուսավոր Հայաստանի թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ 14:
Սա առավել քան տարօրինակ է, քանի որ Հայկական վերածնունդն ու ԲՀԿ-ն հուշագիր էին ստորագրել Լուսավոր Հայաստանի հետ, որով իրենց աջակցությունն էին հայտնել Քրիստ Մարուքյանին: Եթե ամեն ինչ տրամաբանական լիներ, Լուսավոր Հայաստանի թեկնածուն պետք է ստանար 18 ձայն և դառնար Վանաձորի քաղաքապետ: