Հասարակություն 

Գյումրիում երկրաշարժ է տեղի ունեցել

Մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17.34-ին Շիրակի մարզում` Գյումրի քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:



Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.740 և արևելյան երկայնության 43.940:



Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:



Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:



Զոհեր և ավերածություններ չկան:

Նույն շարքից