Սուդցի դեռահաս Աբու Սինը մինչև 5 տարի ազատազրկում է ստանալու YouNow օնլայն-չաթում ամերիկուհու հետ ֆլիրտով զբաղվելու համար, հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականի տեղեկություններով, արաբ տղան 21-ամյա ամերիկուհուն կատակով առաջարկել է ամուսնանալ իր հետ, ինչին վերջինս պատասխանել է մատին մատանի նկարելով և սեր խոստովանելով: Դրանից հետո նրանք մի քանի անգամ էլ են խոսել իրար հետ և այդ խոսակցություններից մեկի ձայնագրությունը ամերիկուհու թեթև ձեռքով հայտնվել է YouTube-ում:
Ձայնագրության ի հայտ գալուց հետո արաբ աշակերտով սկսվել են հետաքրքրվել Սաուդյան Արաբիայի համապատասխան մարմինները, որոնք տղային մեղադրել են ոչ բարոյական վարքի, երկրի բնակիչների կերպարն աղավաղելու մեջ: Այժմ Աբու Սինը կալանքի տակ է և սպասում է դատին: