Հարավկորեական Samsung ընկերությունը խորհուրդ է տվել Galaxy Note 7 սմարթֆոնների տերերին անջատել իրենց գաջեթները, քանի դեռ ընկերությունն ուսումնասիրում է դրանց հետ կապված խնդիրները, հայտնում է BBC-ն:
Ընկերությունը նաև հայտարարել է, որ մտադիր է ամբողջովին դադարեցնել հեռախոսի վաճառքը:
«Քանի որ օգտատերերի անվտանգությունը մնում է ամենակարևոր հարցը, Samsung-ը խնդրում է բոլոր հաճախորդներին և գործընկերներին դադարեցնել հեռախոսի վաճառքը և անջատել դրանք»,-ասված է ընկերության տարածարար հայտարարության մեջ: