Քաղաքական Տնտեսություն 

Ստորագրվել է «Թուրքական հոսքի» կառուցման մասին պայմանագիր

Ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումից հետո կողմերը պայմանագիր են ստորագրել «Թուրքական հոսքի» կառուցման մասին: Փասստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին Ստամբուլում երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից նախագահների ներկայությամբ:

Գազատարի կառուցման առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2019 թվականին: Այդ գազատարով ռուսական գազը Սև ծովից պետք է հասնի Թուրքիա և մինչև Հունաստանի սահման:

«Թուրքական հոսքի» և «Հյուսիսային հոսք 2»-ի օգնությամբ  ռուսական իշխանությունները հույս ունեն Եվրոպա իրենց գազը հասցնելու ճանապարհին ամբողջովին ազատվել Ուկրաինայի միջանցիկ երկիր լինելուց:

Նույն շարքից