Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.02-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող վթարային շենքի պատին (4-րդ հարկ) և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Փրկարարները կանխել են 1993 թ. ծնված Ա. Կ.-ի (ՌԴ քաղաքացի) ինքնասպանության փորձը. ավտոսանդուղքի օգնությամբ իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: