Հասարակություն 

Նյու Յորքում առևտրի կենտրոն է տարհանվել ռումբի մասին ահազանգից հետո

Նյու Յորք նահանգի Ուեյն քաղաքում ոստիկանությունը տարհանել է Willowbrook առևտրի կենտրոնը: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, այդ որոշումը կայացվել է առևտրի կենտրոնում տեղադրված ռումբի մասին ահազանգից հետո:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տեղի ունեցածի մեղավորը մի տղամարդ է, ով ոստիկանությանը հայտնել է նամակի մասին, որում խոսվել է մեկ կամ մի քանի պայթուցիկների մասին:

Ահազանգը կեղծ է եղել, իսկ մեղավորին ուղարկել են հիվանդանոց հոգեբուժական ստուգումների համար:

Նույն շարքից