Հասարակություն 

ԶԼՄ-ները Պուտինի երեխայի ծննդի մասին նոր մանրամասներ են հաղորդել

analitik.am

Շվեյցարական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ալինա Կաբաևայի երեխայի՝ հաստատում չգտած ծննդի կապակցությամբ: Ըստ NY Post-ի՝  Պուտինի՝ աղմուկ հանած երեխան աղջիկ է:

Սակայն հակառակ սկզբնական տեղեկությունների՝ Պուտինը երեխայի ծննդի առիթով Շվեյցարիա չի ժամանել:

Փոխարենը աղբյուրները շարունակում են պնդել, որ 31-ամյա Կաբաևան երեխա է ունեցել Լուգանո իտալախոս քաղաքում: Այնտեղ խիստ բարձրակարգ կլինիկայում երկու պալատներ են առանձնացվել առնվազն երկու շաբաթ առաջ:

62-ամյա Պուտինը երեխայի ծննդին ներկա չի գտնվել:

Դրանից բացի Կաբաևային վերջերս հաճախ են տեսել Լուգանոյի գլխավոր պլազայում: Ինչպես նաև՝ արտասովոր մեծ թվով Ռուսաստանում գրանցված մեքենաներ կան քաղաքում այս ամսվա սկզբից:

Նշվում է նաև, որ Պուտինը Շվեյցարիայի Սորենյա շրջանն է ընտրել իր ընկեր Սիլվիո Բեռլուսկոնիի խորհրդով, որի ընկերուհին ևս այնտեղ էր ծննդաբերել:

Սակայն Լուգանոյի իտալախոս փոքրիկ համայնքը ողջունել է Պուտինի երեխայի ծնունդը: 

 

Նույն շարքից