Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ազզգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից և դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից:
Նա նաև հավելեց, որ մտնում է ակտիվ քաղաքականություն և մտադիր է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Դալլաքյանը մանրամասներ չհայտնեց այն մասին, թե ինչպես է անվանվելու իր կուսակցությունը և ում հետ է պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին՝ նշելով, որ մինչև նոյեմբերի 1-ը ևս մեկ ասուլիս կհրավիրի և ավելի մանրամսն կխոսի այդ մասին: