Հասարակություն 

83 հազար դոլարի չափով փոխհատուցում՝ պանդայի հարձակման պատճառով

analitik.am

Չինական Գանսու մարզի բնակիչը տեղի իշխանություններից կստանա 83 հազար դոլար փոխհատուցում իր վրա վայրի պանդայի հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։



Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի մարտին՝ մարզի գյուղերից մեկում։ Պանդայի հարձակման հետևանքով տղամարդը ենթարկվել է 7 ժամանոց վիրահատության։



Տեղի ունեցածից հետո տուժածի որդին դատական հայց է ներկայացրել տեղի իշխանությունների և արգելոցի ղեկավարության դեմ։ Արգելոցում բնակվում է ավելի քան 100 վայրի պանդա։



Տղամարդու փաստաբանի խոսքով՝ բանակցություններից հետո իշխանությունները համաձայնել են 83 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել։

Նույն շարքից