Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Երևան, որպեսզի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի նիստին, որի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու ահաբեկչության դեմ պայքարին, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ Երևանում կայանալիք նիստի ժամանակ ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելոռուսին: