Հասարակություն 

Գրեթե ողջ շաբաթ Հայաստանում անձրև է տեղալու. Հայպետհիդրոմետ

analitik.am

Հայաստանի մարզերում և Երևանում մարտի 16–ին և 17–ին, 18–ի գիշերն ու մարտի 20–ին սպասվում են տեղումներ, իսկ մարտի 18–ի ցերեկն ու մարտի 19–ին սպասվում է չոր եղանակ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։ 



Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագության։



Օդի ջերմաստիճանը մարտի 16–ին և 17–ին կնվազի 4–5 աստիճանով, մարտի 19–ի գիշերը` ևս 2–3 աստիճանով, իսկ մարտի 20–ի ցերեկը կբարձրանա 2–4 աստիճանով։ Երևանում առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 11–18 աստիճան տաքության։



Այժմ Երևանում անձրև է տեղում, օդի ջերմաստիճանը +9 աստիճան է։

Նույն շարքից