«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական կյանքում սկսել Է ավելի ակտիվ դերակատարում ստանձնել։ Անգամ գլխավոր պողոտայի այգու շինարարությունը, որն իրականացնում Է «Տաշիր» ընկերությունը, և որը գրեթե սառեցվել էր, Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո նոր թափով Է վերսկսվել։ Բայց նա ավելի կարևոր դեր Էլ Է ստանձնել՝ իր վրա վերցնելով օլիգարխներին սանձելու գործը. Սերժ Սարգսյանին վստահեցրել Է, թե ինքը կպարտադրի, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները բյուջեի առաջ։ Բայց գործընթացը սկսել Է ոչ յուրայիններից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում