Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Քուրցը բացառել է, որ Թուրքիան կանդամկցի Եվրամիությանը: Այս մասին նա խոսել է Die Welt-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Քուրցի խոսքերով, դա միայն իր դիրքորոշումը չէ, քանի որ նման տեսակետ ունեն ԵՄ անդամ երկրների հիմնական մասին արտգործնախարարները և կառավարությունների ղեկավարները: Ավստրիական արտաքին քաղաքականության պատասխանատուն կոչ է արել ազնիվ լինել՝ հավելելով, որ շատ հաճախ այս թեմայով եվրոպացի քաղաքական գործիչները հրապարակայնորեն ասում են մի բան, սակայն իրականում մտածում են մեկ այլ բան:
Միևնույն ժամանակ Քուրցը կողմ է Անկարայի հետ համագործակցությանը, սակայն դա չպետք է հանգեցնի ԵՄ-ին այդ երկրի անդամակցությանը, իսկ համագործակցությունը կարող է լինել այլ ֆորմատով: