Հասարակություն 

«Դ!եմ եմ»-ի կոչը Սահմանադրական դատարանին

analitik.am

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունները լինելով սահմանադրության կետերին հակասող, վերստին վիճարկվում են սահմանադրական դատարանում:



Համաձայն ՍԴ աշխատակարգային որոշման օրենքը վիճարկվելու է ս.թ. մարտի 31-ին: Խնդիրը շարունակում է գտնվել հասարակության ուշադրության կենտրոնում գլխավորապես առկախված հարցերի տեսքով, քանի որ կառավարությունը հետևողական չի եղել սահմանադրական դատարանի նախորդ որոշմանը, իսկ սահմանադրական դատարանը մինչ այժմ չի հայտնել փոփոխության վերաբերյալ իր խոստացված դիրքորոշումը:



Այս հակասական իրավիճակը բխում է այն իրավական բացից, որը չի նախատեսում սահմանադրական դատարանի ընդունած որոշումների արդյունքի գնահատականը, որը ևս պետք է իմպերատիվ լինի օրենքը մշակողի համար: Կարևորելով գործի հանրային հնչեղությունը կոչ ենք անում սահմանադրական դատարանին քննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով` ապահովելու գործընթացի մատչելիությունը և թափանցիկությունը:



Նման դատավարությունների թափանցիկության աստիճանը իր անմիջական ազդեցությունն է ունենում հասարակության կողմից արդյունքների վստահելիության վրա:

Նույն շարքից