Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները կազմել են աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը, որտեղ առաջին հորիզոնականում հայտնվել է Ֆինլանդիան:
Երկրորդ տեղում Քաթարն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն: Հնգյակում հայտնվել են նաև Իսլանդիան և Ավստրիան:
Բացի վերանշյալ երկրներից, աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում են նաև Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Օմանը և Պորտուգալիան: Իսկ վերջին հորիզոնականում Նիգերիան է:
Ցանկը կազմելիս փորձագետները հաշվի են առել այդ երկրներում հանցագործության մակարդակը, իրավապահների նկատմամբ մարդկանց վստահությունը և այլն: