Սիրիայի պատճառով աշխարհը կանգնած է համաշխարհային կամ տարածաշրջանային պատերազմի առջև, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
«Ցանկացած պատերազմ, որը վարվում է երրորդ կողմի ձեռքով, ավարտվում է: Սիրիայում այդ ժամկետն արդեն սպառվել է: ԱՄՆ-ն ու Ռուսաստանն արդեն անցել են բացահայտ առճակատմանը: Դա նշանակում է, որ մենք կանգնած են համաշխարհային կամ տարածաշրջանային պատերազմի առջև»,-ասել է Քուրթուլմուշը Anadolu-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Թուրքիայի փովարչապետը նաև նշել է, որ Սիրիան պատկանում է սիրիացիներին և որոշումները պետք է կայացնեն հենց նրանք: