Հասարակություն 

Այսօր Facebook-ը կհստակեցնի, թե ինչ տեսակի գրառումներ չեն թույլատրվում

analitik.am

Facebook սոցիալական ցանցը կբացատրի, թե ինչն է արգելում և ինչու, գրում է The New York Times-ը:



Ինչպես նշում է թերթը, Facebook-ն ունի 1,39 մլրդ օգտատեր ամբողջ աշխարհում: Այսօր Facebook-ը կհստակեցնի իր չափանիշները, որպեսզի օգտատերերը լավ հասկանան, թե ինչ տեսակի գրառումներ չեն թույլատրվում:



«Մենք կփորձենք հավասարակշռություն գտնել՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես է գործում մեր հասարակությունը»,- հայտարարել է Facebook-ի գլոբալ քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Մոնիկա Բիքերթը:



«Լանդշաֆտը բարդ է»,- հավելել է նա: Ընկերությունում հուսով են, որ կանոնները առավել մանրամասն ներկայացնելը կօգնի լավ հասկանալ, թե ինչն է սոցցանցը արգելում և ինչն է թույլատրում:



Հիմնական կանոններում, օրինակ, հստակեցվելու է, որ Facebook-ում արգելված են ոչ միայն ահաբեկչական կազմակերպությունները, այլև նման խմբավորումներին աջակցելն ու գովաբանելը:



Արգելքի տակ է նաև այն ամենը, ինչը նպաստում է ինքնասպանություններին կամ սննդային վարքի խանգարումներին:



Բացի դրանից՝ հստակեցվում են կանոնները, որոնք վերաբերում են բաց լուսանկարներին:



Ինչպես նշել է Բիքերթը, Facebook-ը նախկինի պես ծրագրում է ավտոմատ կերպով որոնել ու հեռացնել վիրավորական կոնտենտը:

Նույն շարքից