Քաղաքական 

Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է ԻՊ-ին զինելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին, ով կողմ է արտահայտվել Սիրիայում քրդական միավորումներին զենք տրամադրելուն:

«Տիկին Քլինթոնի հայտարարությունն անընդունել է»,-ասել է Էրդողանն Անկարայում իրավապահների հետ հանդիպման ժամանակ:

Կիրակի օրը նախընտրական բանավեճի ժամանակ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կողմ է Դեմոկրատական միությանը զենք տրամադրելուն: Նշենք, որ այդ ուժը թուրքական իշխանությունների համար ահաբեկչական խմբավորում է:

Էրդողանն ԱՄՆ-ին նաև մեղադրել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը զինելու մեջ՝ նշելով, որ Սիրիայում հայտնված ամերիկյան զենքի կեսը հենց այդ խմբավորման համար է, իսկ մյուս կես՝ քրդերի:

Նույն շարքից