Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

analitik.am

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից