Հասարակություն 

29-ամյա կնոջն ու 41-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած «Նիվայի» վարորդը հայտաբերվել է

analitik.am

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 21.20-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցի թիվ 2 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և 41-ամյա քաղաքացու, որոնք վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ վարորդը՝ ավտոմեքենայով, դիմել էր փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ2121» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1971 թ. ծնված Լևոն Պ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս հոկտեմբերի 12-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից