Հասարակություն 

ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի 8 դիմում է ստացվել

Մարտի 15-ին հանրապետության թվով 32 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մարտի 16-ին` մինչև ժամը 18:00-ն:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանված ժամկետում վերահաշվարկի մեկական դիմում են ստացել թիվ 23 և թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:  Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է 6 դիմում, որոնք հասցեագրված են եղել թիվ 21, 41 և 36 ընտրատարծքային ընտրական հանձնաժողովներին:  Բոլոր դիմումները սահմանված ժամկետում կքննարկվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:

Նույն շարքից