Մոսկվայում « Ситибанк»-ի մասնաճյուղը գրաված գործարար Արամ Պետրոսյանի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել, որով նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության համար:
Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ քննիչները օգտագործել են «Ահաբեկչական ակտ» եզրույթը: Այդ ձևակերպումը ենթադրում է, որ մարդն ազատվում է պատասխանատվությունից, եթե հրաժարվում է իր մտադրությունից:
Այսպիսով Արամ Պետրոսյանի նկատմամբ կա երկու հարուցված քրեական գործ՝ ահաբեկչական ակտի և պատանդ վերցնելու համար: