Հասարակություն 

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

analitik.am

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 12-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Արման Ն.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 18-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՂՀ քրեական օրենսգրքի 345 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նույն շարքից