Հասարակություն 

Պուտինին զեկուցել են Եմելյանենկոյի դստեր վրա կատարված հարձակման մասին

analitik.am

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դատապարտել է հայտնի մարզիկ Ֆյոդր Եմելյանենկոյի դստեր վրա կատարված հարձակումը. «Մենք կատարվածի մասին զեկուցել ենք նախագահին»,-ասել է նա:

Խոսելով Եմելյանենկոյի հետ իր անձնական հարաբերությունների մասին՝ Պեսկովն ասել է, որ վերջինս իր լավ ընկերն է. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան, իսկ երբ հարձակվում են լավ ընկերոջ դստեր վրա, դա միշտ է անհանգստացնում»:

Հավելենք, որ ռուսական որոշ ԶԼՄ-ները ուղիղ կապ են տեսնում մարզիկի դստեր վրա կատարված հարձակման և Եմելյանենկո-Քադիրով հակամարտության միջև:

Նույն շարքից